Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին

Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին
04.07.2025 | 12:13

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ահաբեկչությունը, իշխանության բռնի զավթման փորձը 2008թ․ մարտի 1-ին էր։ Այն դարձավ 10 զոհի և հարյուրավոր վիրավորների (մեծ մասը ոստիկան էին) պատճառ։

Նիկոլը զոհեր տվեց ու թռավ դեպքի վայրից։ Հետո գործարքով դուրս եկավ ընդհատակից, գործարքով բանտարկվեց, գործարքով դուրս եկավ բանտից։

Հիմա Նիկոլի դատախազը ահաբեկչության ու ապօրինի հեղաշրջման մեջ է մեղադրում սրբազաններին (որոնց «մեղքը» Նիկոլին քննադատելն է), ուզում է սրբազանների ու «ահաբեկչության» գործի հետ կապել գործարար Սամվել Կարապետյանին (որի «մեղքը» մեր Եկեղեցուն պաշտպանելն է) ու կալանքի տանել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին (որի «մեղքը» հականիկոլական բոլոր շարժումներին ակտիվ մասնակցությունն է)։

Եթե Նիկոլն իրեն հասանելիք պատիժը կրեր ամբողջ ժամկետով, ապա․․․ Բայց դե պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Ունենք այսօրվա պատկերը, որը պետք է փոխենք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2881

Մեկնաբանություններ